«ՄԵԿ ՍԻՐՏ-ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես գործում է 24.07.2024թ.-ից
Հիմնադրամի շահառուներն են համարվում սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մանուկները և սրտի բնածին արատ ունեցող ցանկացած տարիքի բուժառուները։
Հիմնադրամի շահառուներն են համարվում սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մանուկները և սրտի բնածին արատ ունեցող ցանկացած տարիքի բուժառուները։
Օգնել մանկական սրտային վիրաբուժության ծառայությանը ձեռք բերել սիրտ-անոթային հիվանդություններով երեխաների հետազոտման և բուժման համար անհրաժեշտ առավել արդյունավետ և ժամանակակից սարքավորումներ
Աջակցել Հայաստանում սրտաբանության և սրտային վիրաբուժության մասնագիտական զարգացմանը
Ֆինանսապես աջակցել սիրտ-անոթային հիվանդություն ունեցող երեխաների ու սրտի բնածին արատով ցանկացած տարիքի հիվանդների ընտանիքներին վճարովի դժվարամատչելի հետազոտությունների կամ բուժումների անհրաժեշտության դեպքում
30 տարի առաջ «Նորք-Մարաշ» ԲԿ սկսել է իր գործունեությունը Հայաստանում սրտի բնածին արատով երեխաների կյանքը փրկելու նպատակով և մինչ օրս նվիրաբար ծառայում է այդ նպատակին։ Մանկական սրտային վիրաբուժության ծառայությունը իր գործունեությունն սկսել է 1994թ. հունիսին: Ամերիկյան համահայկական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ տարեկան վիրահատվել են սրտի բնածին արատներով 150-170 երեխաներ:
Շատ հաճախ այդ ճանապարհին առաջանում են խնդիրներ, որոնք երբեմն ստեղծում են անլուծելի իրավիճակներ
Այս հիմնադրամը ստեղծվել է հանուն մեկ նպատակի՝ առավելագույնս աջակից լինել այն ընտանիքներին, ովքեր ունեն այդ օգնության կարիքը, օգնություն, որը յուրաքանչյուրիցս հնարավոր է վերցնի մեկ գավաթ սուրճի գումար, բայց արժենա մի ամբողջ կյանք, գումար, որ կօգնի ցավի և անհանգստության մեջ գտնվող ընտանիքին շարունակել աղոթել հանուն իրենց փոքրիկի սրտի բաբախի:
Մեզ համար շատ կարևոր է ցանկացած կարծիք
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մեկ Սիրտ Հայաստան հիմնադրամին երեխայիս առողջ և ուրախ մանկություն պարգևելու համար:

Լեոյի մայրիկ
Շնորհակալ եմ Մեկ Սիրտ Հայաստան հիմնադրամին հունիսի 1-ը երեխայիս համար իրական տոն դարձնելու համար։

Փեքրիկ Ստեփանը
Ցանկանում եմ շնորակալություն հայտնել Մեկ Սիրտ Հայաստան հիմնադրամին ջերմ վերաբերմունքի համար։

Գոռիկի հայր
Շնորհակալություն եմ հայտնում Մեկ Սիրտ Հայաստան հիմնադրամին վիրահատության համար անհրաժեշտ արյունը ձեռք բերելու համար։

Նոյի մայրիկից
Copyright © 2024 Մեկ Սիրտ-Հայաստան հիմնադրամ | Բոլոր իրավունքները պաշտպանված են