Համագործակցության հուշագրի շրջանակներում հիմնադրամը իր կանոնադրական նպատակներն է իրականացնում «Նորք-Մարաշ» ԲԿ-ի հետ

«Նորք-Մարաշ» ԲԿ-ն Հայաստանում մանկական սրտաբանության և սրտային վիրաբուժության հիմնադիրն է և ունի հարուստ փորձ, մասնագիտական ռեսուրսներ և միջազգային հեղինակություն:

30 տարի առաջ «Նորք-Մարաշ» ԲԿ սկսել է իր գործունեությունը Հայաստանում սրտի բնածին արատով երեխաների կյանքը փրկելու նպատակով և մինչ օրս նվիրաբար ծառայում է այդ նպատակին։

Մանկական սրտային վիրաբուժության ծառայությունը իր գործունեությունն սկսել է 1994թ. հունիսին: Ամերիկյան համահայկական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ տարեկան վիրահատվել են սրտի բնածին արատներով 150-170 երեխաներ:

Copyright © 2024 Մեկ Սիրտ-Հայաստան հիմնադրամ | Բոլոր իրավունքները պաշտպանված են